12143 դիտում
19:01 02-01-2020
Խնդիրը միայն իմ որդու սպանությունը չէ, բանակում սարսափելի բաներ են տեղի ունենում, կաբինետներում նստած ոչ տեսնում են, ոչ լսում. հարցը սնունդը չէ, այլ բարոյահոգեբանական մթնոլորտը. Հայկազ Բարսեղյանի հայր. tert.am
Հունվարի 29-ին լրանում է որդուս սպանության 5-րդ տարին, սակայն դատավարությունը մինչ օրս շարունակվում է, արհեստականորեն ձգձգվում է, չնայած նախաքննության փուլում սպանության բոլոր ապացույցները ներկայացվել էին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/arkadi-barseghyan/3177900?fbclid=IwAR2tkg2NCDEldgEgByvRyYxKJXVx-qqocd6lvgFig5samXcNVb_HeRXmK-I]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրասանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը:
«Դատաքննության 4 տարիների ընթացքում նիստերը պարբերաբար հետաձգվում են, ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, կրկին հետազոտության են ներկայացվում արդեն իսկ ուսումնասիրված առարկաները: Դատարանն էլ քննում է, որ վերաքննիչում բողոքարկելու հիմքեր չստեղծվի: Դեկտեմբեր ամսին դատական նիստեր գրեթե չեն կայացել»,- նշեց նա:
Արկադի Բարսեղյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում վկաների նկատմամբ փորձ է արվել նաև ճնշում գործադրել:
«Զանգել են վկաների ծնողներին, վկաների մոտ ծառայության վայր են գնացել: Դատարանում հենց վկաներն են այս մասին ասում: Ասում են` «պարոն դատավոր, զանգել էին, որ իմ նախաքննական ցուցմունքները փոխեմ»: Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Վաչե Սահակյանի ծնողներն են եղել»,- մանրամասնեց նա:
Արկադի Բարսեղյանի խոսքով՝ աղմկահարույց դատավարություններն ստվերել են գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, հիմա արդեն լրագրողներ էլ չեն մասնակցում դատական նիստերին:
«Խնդիրը միայն իմ որդու սպանությունը չէ, պետք է արդար դատաքննություն իրականցվի, որպեսզի նման դեպքերը հետագայում կանխարգելվեն: Բանակում ահավոր բաներ են տեղի ունենում, որոնք պետք է վերացվեն, կաբինետներում նստած ոչ տեսնում են, ոչ լսում: Հարցը ուտելիքը չէ, հարցը բարոյահոգեբանական մթնոլորտն է»,- նկատեց նա:
Գործով ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությունն արհեստական կերպով չի ձգձգվում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/arkadi-barseghyan/3177900?fbclid=IwAR2tkg2NCDEldgEgByvRyYxKJXVx-qqocd6lvgFig5samXcNVb_HeRXmK-I]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5558 դիտում
09:01 13-07-2022
Կաբինետներում նստած զինվորականներ չեն լինի. Սուրեն Պապիկյանը զայրացել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը