211652_close_icon
views-count64152 դիտում article-date 11:44 02-01-2020

Արարատի մարզում բախվել են 26-ամյա վարորդի Nissan-ն ու 45-ամյա մոտոցիկլավարի եռանիվ մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 1-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել է, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր