211652_close_icon
views-count2066 դիտում article-date 20:43 01-01-2020

Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կվերադառնա երկխոսությանը

Հունվարի 1-ին բոլորի կողմից ակնկալվող Կիմ Չեն Ընի անձնական ամանորյա ուղերձի փոխարեն ԿԺԴՀ ԶԼՄ-ները հրապարակել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի զեկույցը, որը նա ներկայացրել է Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ նիստում, ինչպես նաև այդ նիստի որոշումը։ Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-50962768]BBC[/url]-ն։ Կիմը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ-ն կարող է հրաժարվել միջուկային փորձարկումների և մեծ հեռահարության հրթիռների արձակման միակողմանի դադարից։ Նրա խոսքերով՝ իր երկիրը աշխարհին կցուցադրի նոր ռազմավարական զենք։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ն կվերադառնա երկխոսությանը։ Կիմին խոստացել են «հիասթափություն», եթե նա սրի իրավիճակը։

Նմանատիպ նյութեր