211652_close_icon
views-count2323 դիտում article-date 10:54 26-07-2019

Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չգործարկել Ս-400-ները

Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական Ս-400 համակարգերը։ «Կարող են հետեւել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որպեսզի Ս-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։ «Դա է մեր նպատակը։ Դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք թուրքերի հետ ամիսներ շարունակ»։ «Նրանք ընդունել են որոշ բաղադրիչներ, եւ մենք կոչ ենք անում նրանց վերանայել այդ որոշումը»,- ասել է Պոմպեոն։ Նա ասել է, որ «թուրքերին հասկացրել են, որ Ս-400-ների ակտիվացումն անթույլատրելի է»։ Գրում է [url=https://edition.cnn.com/2019/07/25/politics/pompeo-s-400-operational/index.html]CNN[/url]-ը։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել Թուրքիայի վրա Ս-400-ների պատճառով։ Նա այդ մասին ասել է հանրապետական օրենսդիրներին երեքշաբթի փակ նիստի ժամանակ։ Անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այլեւս թույլ չի տա Թուրքիային մասնակցել F-35-ի ծրագրին հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգի գնման պատճառով։ Պետքարտուղարի դիտողությունները Ս-400-ների մասին համահունչ են սենատոր Լինդսի Գրեմի արտահայտություններին, որը նախօրեին ասել էր պաշտպանության նախարարին, որ զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ նախագահի խնդրանքով։ «Եթե նրանք (թուրքերը) չակտիվացնեն Ս-400-ները, պատժամիջոցներ չեն մտցվի։ Ես հույս ունեմ համոզել Թուրքիային չակտիվացնել համակարգը, որովհետեւ դա շատ կործանարար է մեր հարաբերությունների համար»,- նշել է Գրեմը։ Օրենսդիրները հայտարարել են, որ Թրամփը պետք է գործի ԱՄՆ հակառակորդների դիմակայության մասին օրենքին համապատասխան, 2017 թվականի պատժամիջոցների միջոցով, իսկ վերլուծաբանները նշել են, որ նախագահը Թուրքիայի համար բացառություն անելու տեղ չունի։

Նմանատիպ նյութեր