211652_close_icon
views-count28862 դիտում article-date 15:38 01-01-2020

Ամանորի գիշերը ՃՈ-ն հայտնաբերել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդի, գրանցվել է 4 ՃՏՊ, զոհեր չկան. Էդգար Ջանոյան

Ամանորին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում Հանրապետությունում արձանագրվել է 4 ճաննապարհատրանսպորտային պատահար,հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ամանորին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար: Բուժզննության է դիմել 4 քաղաքացի: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ։ Պատահարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան»,- հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նմանատիպ նյութեր