211652_close_icon
views-count3450 դիտում article-date 14:32 31-12-2019

Մենք կշարունակենք աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հանուն ազատ, բարեկեցիկ ու զարգացած հայրենիքի:. ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2019 թվականը եղել է բարդ որոշումների, մարտահրավերների, բայց նաև հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Եվ չնայած 2020 թվականին սպասվող մարտահրավերները պակաս լուրջ ու պատասխանատու չեն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու դրանց և պատվով անցնելու այս չափազանց կարևոր ժամանակաշրջանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ուսուցչին, զինվորականին, բժշկին, հողի մշակին, գիտնականին և ազգանվեր աշխատանք կատարող բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավոր են դարձնում Արցախի և Հայաստանի կայուն զարգացումն ու անվտանգ, ապահով ապագան: Մեր ժողովուրդը միշտ առանձնացել է իր միասնականությամբ և բարի ավանդույթների պահպանմամբ, ուստի վստահ եմ, որ գալիք 2020 թվականին և հետագա բոլոր տարիներին մենք կշարունակենք աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հանուն ազատ, բարեկեցիկ ու զարգացած հայրենիքի: Այստեղից՝ Արցախից, ես իմ ընտանիքի հետ միանում եմ նոր տարին նշող միլիոնավոր մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ժողովուրդների բարեմաղթանքներին և ցանկանում, որ գալիք 2020 թվականը յուրաքանչյուրիս համար լինի թարմ գաղափարների, առողջության ու երջանկության տարի, իսկ մեր սիրելի հայրենիքի համար՝ խաղաղության, տնտեսական առաջընթացի և համազգային ծրագրերի իրականացման տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր