211652_close_icon
views-count2898 դիտում article-date 22:52 30-12-2019

Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ ճանապարհ կհարթի իրավունքի գերակայության համար․ Հրայր Թովմասյանի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020 թվականի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ և լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող Սուրբ Ծննդյան բարի ավետիսի հետ յուրաքանչյուր ընտանիք մտնի սերն ու ջերմությունը։ Մաղթում եմ նաև, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները։ Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ, ճանապարհ կհարթի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր