2422 դիտում
23:15 28-12-2019
«Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի առաջին շրջանավարտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում ամփոփվեցին ռուսաց լեզվի եռամսյա դասընթացների արդյունքները: 5-7 տարեկան երեխաների համար կազմակերպված անվճար դասընթացները իրականացվել են բարերար Ներսես Հարությունյանի աջակցությամբ` նոր սերնդի շրջանում ռուսաց լեզվի հանրայնացման նպատակով:
Տոնական միջոցառման ընթացքում ամփոփվեցին ուսումնառության ընթացքում կատարված աշխատանքները, իսկ երեխաները հանդես եկան բանաստեղծությունների ընթերցմամբ։ Ցերեկույթի ավարտին երեխաներին հանձնվեցին ավարտական վկայականներու ամանորյա նվերներ:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլորին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ հորդորելով շարունակել կատարելագործել իրենց գիտելիքները: Նա շեշտեց, որ 2020 թվականին կենտրոնը կշարունակի կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ՝ կարևորելով կրթության դերն առողջ հասարակության ձևավորման գործում:
Շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ` «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ նոր տարում երեխաները և նրանց ծնողները ակտիվորեն կմասնակցեն կենտրոնի կրթա-մշակութային կյանքին:
Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակիցներին՝ բարձրորեն գնահատելով ուսուցիչների քրտնաջան աշխատանքը, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում երեխաները սովորեցին ռուսերեն խոսել:
Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ակտիվորեն զբաղվում է մշակութային և կրթական գործունեությամբ, պարբերաբար կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ ու նախագծեր, որոնք մտիված են ռուսաց լեզվի և մշակույթի խթանմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի խորացմանը, ինչպես նաև մշակութային երկխոսության զարգացմանը:
2019 թ-ին կրթության ոլորտում կարևոր նախաձեռնություններից էին ռուսաց լեզվի անվճար դասընթացները և Հայաստանի դպրոցներին դասագրքերի հանձնման ծրագիրը, որը «Դոմ Մոսկվի» կենտրոնն իրականացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Երկու ծրագրերն էլ կենտրոնը կշարունակի իրականացնել 2020 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4798 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած