211652_close_icon
views-count3502 դիտում article-date 18:06 28-12-2019

Հակոբ Կարապետյան. Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217571091934883&id=1405208089]էջում [/url]անդրադարձել է Դավիթ Խաժակյանի հայտարարություններին: «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ և դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ Պարոն Խաժակյանը լրագրողների հետ զրույցից հետո մտավ ՀՔԾ, իր խոսքով, իր այդ բացահայտած փաստաթուղթը վարույթն իրականացնող պաշտոնյային ներկայացնելու։ Տեղեկացնում եմ հանրությանն ու պարոն Խաժակյանին, որ նա ուշացել է՝ նույն փաստաթուղթը ՀՔԾ նույն պաշտոնյային նախօրեին ներկայացրել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ անձամբ։ Մանրամասները՝ հաջորդիվ։ Հ.Գ. Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր