211652_close_icon
views-count3117 դիտում article-date 15:56 28-12-2019

ԱՄՆ-ում անհայտ անձինք կրակել են տեսահոլովակ նկարահանող երիտասարների վրա, կա 2 զոհ, 6 վիրավոր

ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է տարածքի շերիֆ Հարրիս Էդ Գոնսալեսը: Նախնական տվյալներով՝ մի քանի տղամարդ տեսահոլովակ նկարահանելիս է եղել, երբ կրակահերթ է սկսվել: Ենթադրվում է, որ կրակել սկսել են անհայտ անձինք, ովքեր գտնվել են մեքենայի մեջ: «Այս պահին մենք ենթադրում ենք, որ ամենաքիչը զոհվել է 8 մարդ: Լատինամերիկացիների խումբն ավտոկայանատեղիում տեսահոլովակ նկարահանելիս եղել, երբ կասկածյալ անհայտ անձինք անցել են այդ հատվածով և սկսել են կրակ բացել խմբի ուղղությամբ»,- ասել է շերիֆը «Թվիթեր»-ի իր էջում:

Նմանատիպ նյութեր