211652_close_icon
views-count8507 դիտում article-date 16:30 27-12-2019

Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոր խաղադաշտեր բացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանի գլխավորությամբ, այցելել է Տավուշի մարզ, որի 5 բնակավայրերում բացվել են փոքր խաղադաշտեր: ՀՖՖ պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ Գործկոմի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանը: Առաջին կանգառը Հաղարծին գյուղն էր, որից փոքր խաղադաշտ բացվեց Գանձաքար գյուղում: Գետահովիտ գյուղի երեխաները ևս հնարավորություն ստացան խաղալու և մարզվելու ՀՖՖ կողմից կառուցված փոքր խաղադաշտում: ՀՖՖ ղեկավարությունը նաև գնդակներ և մարզագույք նվիրեց երեխաներին: Տավուշի մարզի Հաղարծին և Գանձաքար գյուղերում փոքր խաղադաշտերի բացումից հետո ՀՖՖ ղեկավարությունն ուղևորվեց մարզկենտրոն՝ Իջևան քաղաք: Այստեղ իրականացվեց հերթական փոքր խաղադաշտի բացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր