211652_close_icon

Արթիկում բացվեցին ՀՀ Կառավարության և համայնքի աջակցությամբ հիմնանորոգված և նոր գույքով հագեցած թվով 3 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները․ Հոռոմ և Նոր Կյանք գյուղերի նորակառույց մանկապարտեզներն էլ կբացվեն օրերս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5770 դիտում article-date 15:21 13-04-2025
Ապրիլի 11-ին, մեծ հանդիսությամբ բացվեց հիմնանորոգված և նոր գույքով հագեցած Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, Արթիկի համայնքի ավագանու անդամները, երեխաների ծնողները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Տոնական օրը Նարեկ Եպիսկոպոս Ավագյանի օրհնությունից և բարեմաղթանքներից հետո ողջույնի և շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Մանկապարտեզների բացման կապակցությամբ, շնորհավորելով ներկաներին, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշել է, որ Արթիկ համայնքում մանկապարտեզների, կառուցման և հիմնանորոգման առումով կատարված աշխատանքները տեսանելի են բոլորին։ Համայնքի ղեկավարը նաև հավելել է, որ մոտ օրերս բացվելու են Հոռոմ և Նոր Կյանք գյուղերի նորակառույց մանկապարտեզները։ Կարևորելով նախադպրոցական կրթության դերը` համայնքի ղեկավարն ընդգծել է, որ ընթացքի մեջ են Արթիկ քաղաքի և Արևշատ գյուղի` 144 երեխայի համար նախատեսված մոդուլային տիպի մանկապարտեզների շենքերի շինարարական աշխատանքները։ Ավարտելով իր խոսքը` համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը համայնքին ցուցաբերած աջակցության համար` հավելելով, որ կատարված աշխատանքի լավագույն գնահատականը նորակառույց մանկապարտեզ հաճախող երեխաների ժպիտը տեսնելն է։ Նորաբաց բոլոր մանկապարտեզները սաներին դիմավորելու են անհրաժեշտ բոլոր հարմարություններով և նոր գույքով։ Տոնական օրը գունագեղ և անմոռանալի են դարձրել Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները։

 Արթիկ քաղաքի նորաբաց թիվ 1 մանկապարտեզն երկհարկանի է, հիմնանորոգման ամբողջ գումարը կազմում է 199 մլն 230 հազա դրամ, որից 149 մլն 422 հազար դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 49 մլն 807 հազար դրամը` համայնքի ներդրումը։ Շինարարական իրականացրել է «ԳՐԱՖՇԻՆ» ՍՊԸ-ն։ Արթիկ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 9 միլիոն 84 հազար դրամ։

 Արթիկ քաղաքի նորաբաց թիվ 3 մանկապարտեզն երկհարկանի կառույց է, հիմնանորոգման գումարը կազմել 223 մլն 144 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Արթիկի համայնքապետարանի տրամադրած միջոցներով կառուցվել է մանկապարտեզի ցանկապատը, անցկացվել է բակի ոռոգման ցանցը։ Արթիկ քաղաքի թիվ 3 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 9 միլիոն 531 հազար դրամ։

Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզն երկհարկանի կառույց է, հիմնանորոգման գումարը կազմել 243 միլիոն 768 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Արթիկի համայնքապետարանի տրամադրած միջոցներով կառուցվել է մանկապարտեզի ցանկապատը, անցկացվել է բակի ոռոգման ցանցը։ Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 10 միլիոն 414 հազար դրամ։

Լեռնակերտ գյուղի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32 հազաչ դրամ։ Ծրագրի գումարից 69 մլն 24 հազար դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոն դրամը` համայնքի ներդրումը։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Գոհարիկ» ՍՊԸ-ի կողմից։ Լեռնակերտ գյուղի մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 7 միլիոն 243 հազար դրամ։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր