211652_close_icon
views-count2397 դիտում article-date 23:40 26-12-2019

Իբրահիմովիչը վերադառնում է «Միլան»

Շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, մեծ հավանականությամբ կվերադառնա «Միլան»: 38-ամյա ֆուտբոլիստը վերջնական համաձայնություն է տվել իտալական ակումբի առաջարկին: Գործարքը կարող է ձևակերպվել այսօր գիշերը կամ վաղն առավոտյան: Իբրահիմովիչը կես տարվա պայմանագիր կկնքի՝ մինչև 2020 թվականի հունիսը՝ երկարաձգման հնարավորությունով: Զլաթանը «Միլանի» կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին, նրա կազմում նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը: Նրա վերջին ակումբը «Լոս-Անջելես Գելաքսին» էր, որի կազմում MLS-2019-ի 31 խաղում դարձել էր 31 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր