Իբրահիմովիչը` Կլոպին. երբ ինձ կհրավիրես «Բորուսիա». տեսանյութ
«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունից առաջ միմյանց հետ ջերմ առանձնազրույց են ունեցել Դորտմունդի «Բորուսիա»-ի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Զլատան Իբրահիմովիչ]. Ե՞րբ ինձ կհրավիրես «Բորուսիա»
Յուրգեն Կլոպ. Լավ, վերջացրու
Զլատան Իբրահիմովիչ. Ոչ, ես անվճար կտեղափոխվեմ
Յուրգեն Կլոպ. Եթե դու անվճար գաս, ապա ամեն ինչ լավ կլինի
Կլոպը` լրագրողին. Դուք լսեցի՞ք, թե նա ինչ ասեց
Իբրահիմովիչ` լրագրողին.Ես անվճար կտեղափոխվեմ Դորտմունդ
Զլատան Իբրահիմովիչ. Եթե չխանգարի ՊՍԺ-ի նախագահը
Յուրգեն Կլոպ. Եթե ցանկանում ես, ապա կարող ես զանգահարել ինձ
Զլատան Իբրահիմովիչ. Ինչպե՞ս են գործերը, ամեն ի՞նչ լավ է
Յուրգեն Կլոպ. Ամեն ինչ հիանալի է
Զլատան Իբրահիմովիչ. Ուրախ եմ տեսնել քո ուժեղ թիմին
Յուրգեն Կլոպ. Շնորհակալություն, դա համառ աշխատանքի շնորհիվ է
Զլատան Իբրահիմովիչ. Համառ աշխատանք, որը նկատելի է մյուսների կողմից: Դա հիանալի աշխատանք է
Յուրգեն Կլոպ. Այո, անշուշտ
Յուրգեն Կլոպ. Վայելիր ֆուտբոլը
Զլատան Իբրահիմովիչ. Շնորհակալություն