211652_close_icon
views-count107417 դիտում article-date 22:48 26-12-2019

Աշտարակի ոստիկաններն իրականացրել են «Պոպոքջարդիչ» օպերացիան. բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ «Կուկ» մականվամբ եղբոր տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Աշտարակ քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Պոպոքջարդիչ» անվանումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի շրջանակում սառը զենք կրելու կասկածանքով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 2-րդ շենքի բակից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Հակոբյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հակոբյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է և քրեական աշխարհում հայտնի է «Կուկ» մականվամբ։ Վերջինս եղել է BMW X5 մակնիշի 90 XX 089 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ էլ հայտնաբերվել է սառը զենք և «բիտա»։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [b]«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան՝ նախկինում մի քանի անգամ դատված «Կուկ» մականվամբ Գրիգոր Հակոբյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0831349001577386053398712.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր