2259 դիտում
20:54 26-12-2019
Փաշինյանն ընդունել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարությունում ընդունել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Վարչապետը ցավակցություն է հայտնել հարազատներին և նշել է, որ դա բոլորի կորուստն է:
Լսելով հարազատներին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ հարուցված քրեական գործով ներկայումս ընթանում է քննություն:
«Հիմա ընթանում է քննություն, և քննությամբ պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել: Ամեն ինչ կանենք, որպեսզի քննությունն օբյեկտիվ լինի»,- ընդգծեց Փաշինյանը:
Իսկ ինչո՞ւ են նմանատիպ դեպքերը կրկնվում հարցին Փաշինյանը պատասխանեց.
«Մեր երեխաները «քուչեքում» շարունակում են «գողական» արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունենալ, մարդու կյանքը չգնահատել: Փողոցներում, այսպես ասած, «գողականներին» որպես լավ օրինակ ենք ցույց տալիս, հետո չենք մտածում, որ դա երեխաների մոտ ինչպես է արտահայտվելու: Մենք դրա համար ասում ենք, որ պետք է իրար նկատմամբ հարգանքով լինել»:
Ավելի վաղ, մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Երևանի Տիգրան Մեծի պողոտան՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2402 դիտում
14:56 19-02-2020
Քննչական կոմիտեում ընդունել են մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին
Այս բաժնից
526 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
385 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
424 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը