3246 դիտում
20:41 26-12-2019
Վարչապետը կարևորել է սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված «Ներուժ» նախաձեռնությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց ստարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթել նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ:
«Ներուժ»-ի հաղթողները շնորհակալություն են հայտնել վարչապետին շնորհավորանքի համար և ներկայացրել իրենց նախաձեռնած ստարթափները, որոնք նախատեսում են տեղայնացնել Հայաստանում: 2019թ. «Ներուժ»-ի հաղթող ճանաչված գաղափարները վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ