211652_close_icon
views-count2053 դիտում article-date 12:53 26-12-2019

Սպիտակում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի նոր շենք կկառուցվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Սպիտակ քաղաքի ավագանու որոշմամբ նվիրատվության կարգով հատկացված՝ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող` Երևանյան խճուղի, թիվ 87 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.35062 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդունել որպես ՀՀ սեփականություն և այն ամրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենք կառուցելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ վարկային ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում նախատեսվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կառուցել համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային կենտրոն։ Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ վարկային ծրագրի ավարտը 2020 թվականի նոյեմբերի 30-ն է։ Սա նշանակում է, որ հնարավորին սեղմ ժամկետներում անհրաժեշտ է սկսել Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ դրանք հնարավոր է սկսել միայն տրամադրված հողամասը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելուց հետո։ Նախագծի նպատակը մեկ պատուհանի սկզբունքով Սպիտակի տարածաշրջանի բնակչությանը ինտեգրված սոցիալական ծառայությունների պատշաճ մատուցման ապահովումն է:

Նմանատիպ նյութեր