Բաց նամակ թիվ 92 մանկապարտեզի ծնողներից
[b]Բաց նամակ թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբեր հաճախող երեխաների ծնողներից. [/b]
2020թ.-ի հունվար ամսվանից պետության կողմից ֆինանսավորում չստանալու պատճառով մանկապարտեզի նշված խմբերն այլևս չեն գործելու:
Հարգելի՛ պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ և կառավարությանը մեզ օգնելու համար: Նշված մանկապարտեզում գործում է 3 խումբ, ամեն խմբում 8 երեխա, որոնք ունեն ֆիզիկական և մտավոր խնդիրներ: Մեր երեխաները մանկապարտեզում ստանում են հատուկ խնամք, որը պահանջում է անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային՝ նեղ մասնագետների կողմից:
Դիմումներ ենք ուղարկել Առողջապահության նախարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, բայց արդեն 2 ամիս է նշվածներից ոչ մեկը հետադարձ պատասխան դեռ չի տվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ անցում ենք կատարում ներառական կրթության:
Հայտնում ենք Ձեզ, որ մեր խմբի երեխաները պարբերաբար տարբեր միջոցառումների և պարապմունքների շրջանակում ներառվում են մանկապարտեզի մյուս երեխաների հետ, ովքեր չունեն անհատական մոտեցման կարիք:
Հաշվի առնելով մեր երեխաների առանձնահատկությունները հասկանալի է դառնում, որ մեր երեխաներին ընդգրկելով ներառական խումբ, որտեղ կա 30 երեխա և ընդամենը 2 դաստիարակ կբերի նրանց վիճակի վատթարացման, քանի որ նրանք չեն ստանա անհրաժեշտ խնամքն ու պարապմունքները հատուկ մասնագետների կողմից, իսկ ծնողների կողմից տնային պայմաններում հատուկ պարապմունքները ապահովվելը անհնարին է աշխատող ծնողների համար ժամանակի առումով, իսկ չաշխատող ծնողների՝ ֆինանսական:
Խնդրում ենք Ձեզ մեր նամակին տալ համապատասխան ընթացք և ընդառաջել մեր 24 երեխաներին, որոնք իրոք ունեն այդ մանկապարտեզ հաճախելու կարիքը: