211652_close_icon

«Հերթական ապատեղեկատվությունն է»․ Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանի հայտարարության մասին

views-count2372 դիտում article-date 14:40 25-12-2019
Կարծում եմ՝ սա հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ «Կամազները» քաղաքապետարանին չեն նվիրվել, այլ հենց գումարն են տվել քաղաքապետարանին, իսկ նվիրատվությունների մասին խոսակցությունը քննարկվել է անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում։ «Բնականաբար ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»,-նշեց Մարությանը, գրում է [url=https://news.am/arm/news/551638.html?fbclid=IwAR0E8cFLSsS2KjfIz_j69shQjXOaksrps0yUgPbiXPZ47DsC_S2JzgxM2Ig]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր