211652_close_icon
views-count4147 դիտում article-date 10:02 25-08-2019

Քաղաքապետարանը ցուցաբերում է անգործություն, ինչը մենք համարում ենք անընդունելի. Դավիթ Խաժակյանի բացառիկ հարցազրույցը Yerevanpress-ին

[url=https://yerevanpress.am/17038.html?fbclid=IwAR0cfgnx1NlRwySt5ugV56oUWoLSbexsSgUMAJBnbIiyiuuBedaWFGy7wrI]Yerevanpress[/url]-ը՝ մայրաքաղաքին առնչվող խնդիրների, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։ Հարց․Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երեւանը գտնվում է այսպես ասած աղբահանության կոլապսում։ Ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից, ինչ անել եւ ո՞վ է այս ամենի մեղավորը։ Պատասխան. Կարծում եմ մեղավորների փնտրտուքն, որը նախաձեռնել են իշխանությունները ժամանակավրեպ է և այժմ պետք է կենտրոնանալ խնդրի լուծման վրա։ Անշուշտ արմատական խնդիրը քաղաքում աղբահանության մեկ օպերատորի ներգրավումն էր նախկին իշխանության կողմից, ինչը նշանակում է որ չկա մրցակցություն և հետևապես կա մատուցվող ծառայության ցածր որակ։ Խնդրի կարճաժամկետ լուծումների մասին շատ է խոսվել, իսկ երկարաժամկետի համար պետք է ասեմ, որ անհրաժեշտ է օր առաջ հայտարարել երկրորդ օպերատորի ներգրավման միջազգային մրցույթ և քաղաքին ազատել այս խնդրով ամեն օր զբաղվելու ժամանակատար և ծախսատար բեռից։ [b] Հարց[/b]․ Չնայած շոգ եղանակին, այնուհանդերձ, ներքաղաքական ամառը, կարծես թե բավական հագեցած է։ Առջեւում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված գործընթացներն են։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը։ [b]Պատասխան[/b]. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը պետք է քննի համաձայնագրի սահմանադրականության հարցը, մենք գտնում ենք, որ այս քննարկումները ժամանակավրեպ են։ Նկատի ունենալով, որ համաձայնագրի որոշ դրույթներ ողջամտորեն վիճարկելի են սահմանադրականության տեսանկյունից, մենք սպասում ենք ՍԴ որոշմանը և մեր ջանքն ու եռանդը ուղղում ենք այն խնդիրներին, որոնք շատ ավելի շոշափելի են մարդկանց համար և որոնք սպասում են իրենց լուծմանը։ Ամառվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե ՀՀ մարզերում, թե Երևանի բակերում և կոնտրոնացել ենք մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրների վրա, որոնց շարքում, հավատացեք, չկար Ստամբուլյան համաձայնագրի հարցը։ Մանրամասներն՝ [url=https://yerevanpress.am/17038.html?fbclid=IwAR0cfgnx1NlRwySt5ugV56oUWoLSbexsSgUMAJBnbIiyiuuBedaWFGy7wrI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր