Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին, ժամը 10.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Խաչատուր Խ․-ն, որը հոկտեմբերի 30-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի /Յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]