211652_close_icon
views-count3859 դիտում article-date 13:23 25-12-2019

Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանարհին: Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը: Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր