211652_close_icon
views-count36242 դիտում article-date 10:15 25-12-2019

Վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը ВАЗ 2101-ով վրաերթի է ենթարկել 30–ամյա հետիոտնին ու դիմել փախուստի. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են նրան ու ավտոմեքենան, ով հրաժարվել է սթափության փորձաքննությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը «դեմքի սալջարդ, վերքեր, գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարինե Դ.-ին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ջիվան Անտոնյանը Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում «Սոնի» մթերային խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Կարինե Դ.-ին և նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները տաք հետքերով Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտ հայտնաբերել են Ջ. Անտոնյանին և նրա կողմից շահագործվող ВАЗ 2101 մակնիշի 42 ԼՕ 060 համարանիշի ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անտոնյանը եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում և հրաժարվել է սահմանված կարգով՝ սթափության զննություն անցնելուց: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր