211652_close_icon
views-count2338 դիտում article-date 22:39 24-12-2019

Աննա Թադևոսյան․ Եկել է ժամանակը, որ բոլորս միասին անցնենք գործի

ՀՖՖ Գործկոմի նորընտիր անդամ Աննա Թադևոսյանը, որը նաև ղեկավարում է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժինը, իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/anntad]էջում[/url] գրել է. «Հարգելի ֆուտբոլային և ոչ միայն ֆուտբոլային հասարակություն, եկել է ժամանակը, որ բոլորս միասին անցնենք գործի, օգնենք միմյանց, որպեսզի հայկական ֆուտբոլը հասնի այն բարձունքներին, որի մասին մենք բոլորս երազում ենք: Պետք է ջանք չխնայենք և անենք ամեն ինչ, որպեսզի ցանկացած երեխա Հայաստանի ցանկացած մարզում, գյուղում, քաղաքում ունենա հնարավորություն խաղալ ֆուտբոլ, չէ որ մեր գործում ամենակարևորն այդ երեխաների երազանքներն ու նպատակներն իրականացնելն է»։

Նմանատիպ նյութեր