3738 դիտում
16:40 24-12-2019
Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը. խոսնակ
Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթին: Կարապետյանը նաեւ փաստաթղթեր է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։
Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված եւ ստորագրված փաստաթղթերը, որտեղ երեւում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։
Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաեւ «Ժողովրդի» մեր գործընկեները՝ վճարելով 3000 դրամ եւ Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։
Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին եւ միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
16:19 10-10-2023
Տիգրան Ավինյանը թվարկեց այն 4 քայլերը, որոնք իրականացնելու է պաշտոնը ստանձնելուց հետո
1912 դիտում
11:52 15-12-2021
Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել. խոսնակ
Այս բաժնից
790 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1081 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
715 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան