211652_close_icon
views-count2291 դիտում article-date 09:37 24-12-2019

Դեկտեմբերի 30-ը կլինի աշխատանքային. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր: Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային: Ի դեպ, նման իրավիճակ եղել է նաև 2013 թվականին, երբ դեկտեմբերի 30-ը դարձյալ երկուշաբթի էր, և կառավարությունը որոշել էր «դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր»: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից նշեցին, որ աշխատանքային օրերի փոփոխման մասին որոշումները, որպես կանոն, կայացվում են ավելի շուտ, և այս դեպքում դեկտեմբերի 30-ը կմնա աշխատանքային օր. այն շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու։ Այնինչ, շատերի կարծիքով, հանգստյան օրերի միջև արհեստական խզում չառաջացնելու համար շատ ավելի ճիշտ կլիներ համապատասխան որոշմամբ այդ փոփոխությունը կատարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր