1632 դիտում
20:17 23-12-2019
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների թեմայով գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Հայաստան և հարևաններ․ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ՀՀ ազգային անվտանգային շահերի տեսանկյունից» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին գիտնականներ ՀՀ ՊՆՊԱՀՀ-ից, Պետական կառավարման ակադեմիայից, ԵՊՀ-ից, ինչպես նաև քաղաքագետներ, պատմաբաններ, արևելագետներ, փորձագետներ տարբեր բնագավառներից:
Իր բացման խոսքում ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել գիտաժողովի նկատմամբ նրանց մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը: Նա կարևորել է ՊԱՀՀ-ում նմանատիպ ձևաչափերով գիտաժողովների, սեմինար-քննարկումների կազմակերպումն ու անցկացումը:
Գեներալ-մայոր Տավարածյանը փաստել է, որ Համալսարանը վստահ և հետևողական քայլերով շարժվում է առաջ՝ ջանադրաբար կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները, զարգացնելով ՊԱՀՀ-ի գործունեության գիտահետազոտական և կրթական բաղադրիչները: Այս համատեքստում նա կարևորել է նաև ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով ակադեմիական գերատեսչական վերապատրաստման դասընթացը, որի գլխավոր նպատակներից է ռազմավարական ու ռազմագիտական խորքային գիտելիքների փոխանցումն ու ռազմավարական մտածողության ձևավորումը ուսումնառողների շրջանում:
Գիտաժողովի համադասողներն էին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը և նույն կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը: Գիտաժողովի շրջանակներում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան Նարեկ Գրիգորյանը, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, ք.գ.թ. Արման Նավասարդյանը, ԵՊԼՀ և ՀԱԱՀ դասախոս, քաղաքագետ Մարգարիտա Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ք.գ.թ. Գուրգեն Սիմոնյանը, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը և ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արտյոմ Տոնոյանը:
Գիտաժողովին մասնակցում էին նաև այլ կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, իրավագետ Մարիամ Մուրադյանը, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Ռաֆիկ Ավետիսյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության Պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի գլխավոր մասնագետ Անգելինա Հարությունյանը և այլք:
Գիտաժողովի մասնակիցներին ՊԱՀՀ-ի կողմից նվիրվել է Համալսարանի կողմից հրատարակված «Ռազմավարական անվտանգային հետազոտություններ» քառահատորյակը:
Մասնակիցները բարձր են գնահատել ՊԱՀՀ-ում կազմակերպված գիտաժողովը, որն ավելի խորքային և համակողմանի կերպով օգնել է իմաստավորելու ու նորովի գնահատելու գիտաժողովում արծարծված թեմաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
21:40 25-11-2021
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմավարական զսպման թեմայով գիտաժողով
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր