211652_close_icon
views-count2335 դիտում article-date 19:59 16-12-2019

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է գիտաժողով հայկական ռազմաարդյունաբերության զարգացման վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական և ինժեներական գիտական համայնքի ներկայացուցիչներ, փորձագետներ և ռազմաարդյունաբերության ոլորտի գործարարներ։ Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմաարդյունա¬բերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։ Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, անդրադառնալով գիտաժողովի նպատակներին, որպես հիմնական նպատակ նշեց ռազմաարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտեց գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսա¬գիտության՝ որպես գիտական առանձին դիսցիպլինի զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով՝ ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ։ Գիտաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախա¬գահ Ավետիք Քերոբյանը, ՀՀ Պաշտպա¬նության նախարարի մամլո խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ Ռազմա¬արդյունաբերական ձեռնարկությունների միություն» ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը։ Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Հնչած զեկուցումների շուրջ ծավալվեցին բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, մտքերի փոխանակություն, հնչեցին կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմաարդյու-նաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Որոշում կայացվեց ռազմաարդյունաբերության զարգացման հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և նման գիտաժողովների կազմակերպումը ՊԱՀՀ-ում դարձնել շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր