211652_close_icon
views-count2217 դիտում article-date 19:52 23-12-2019

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին: Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝ հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է: Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի: Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին: Հիշեցում Նոր Տարվա և Սուրբ Ծննդայն տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր