3723 դիտում
23:47 23-12-2019
Դեկտեմբերի 16-ից 22-ը հայտնաբերվել է ոչ սթափ 87 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 144 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 88 մեքենա։ 44-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա։ 62-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 47, թաղանթապատված դիմապակիով` 56 տրանսպաորտային միջոց։ 26 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
1505 դիտում
19:23 02-12-2019
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2195 դիտում
23:27 16-12-2019
Դեկտեմբերի 9-ից 15-ը հայտնաբերվել է ոչ սթափ 69 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
424 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
469 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը