1508 դիտում
19:23 02-12-2019
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 մեքենա, որոնցից 27-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 92 մեքենա։ 46-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 68 մեքենա։ 52-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 34, թաղանթապատված դիմապակիով` 74 տրանսպաորտային միջոց։ 32 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
2201 դիտում
23:27 16-12-2019
Դեկտեմբերի 9-ից 15-ը հայտնաբերվել է ոչ սթափ 69 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3729 դիտում
23:47 23-12-2019
Դեկտեմբերի 16-ից 22-ը հայտնաբերվել է ոչ սթափ 87 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
757 դիտում
22:08 07-05-2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
1378 դիտում
21:56 07-05-2024
Հայտնաբերվել է պայմանագրային Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
541 դիտում
21:32 07-05-2024
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել