211652_close_icon
views-count1234 դիտում article-date 17:40 23-12-2019

Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից

Դեկտեմբերի 23-ին, ժամը 14։45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ շունն արգելափակվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 7 շենքի բակում՝ ավտոտնակների միջև։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր