211652_close_icon
views-count1048 դիտում article-date 11:14 23-12-2019

Ինչպես խուսափել թունավորումներից. նախարարության խորհուրդները՝ նախատոնական գնումների մասին

Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատոնական գնումների հետ կապված մի շարք խորհուրդներ է տալիս՝ թունավորումներից խուսափելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը: «Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: [b] Անհրաժեշտ է.[/b] -գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, -գնել թարմ, չվնասված մթերք, -աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, -գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, -օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն, -չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, -պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»:

Նմանատիպ նյութեր