211652_close_icon
views-count8621 դիտում article-date 20:26 22-12-2019

Արայիկ Հարությունյան. Հավատարիմ մնանք մեր ընտանեկան ավանդույթներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում գտնվող մեր պապական տունը շուրջ 150 տարվա պատմություն ունի: Այսինքն հաստատ կարող եմ պնդել, որ այն ավելի հին է, քան Ադրբեջան կոչվող պետությունը :) : Տատս պատմում էր, որ ունևոր ընտանիք էին ու անցնող-դարձողներն էլ հաճախ էին հյուրընկալվում: Ամենահայտնի հյուրն, ասում են, Դրոն է եղել, ով 1920թ.-ին Արցախում գտնվելու օրերին գիշերել է նաև մեր տանը: Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում, բայց գյուղի հետ կապը երբեք չենք կտրել: Օջախը շեն պահելը մեր ընտանիքի համար կարևոր պարտականություն է մինչև այսօր: Եվ ինչպես Արցախի բոլոր գյուղերում, Խաչմաչում ևս բոլորը հարազատ են իրար: Ես հենց մարդկային այդ ջերմությունն եմ սիրում: Հերթական հանգստյան օրն էլ որոշեցի անցկացնել գյուղում և ձմեռային այս արևոտ եղանակի ջերմությունը վայելել պապական տան պատշգամբում: Նախաճաշի սեղանի շուրջ դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանի և համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանի հետ զրուցում ենք գյուղի հոգսերի և ունեցած արդյունքների մասին... Հավատարիմ մնանք մեր ընտանեկան ավանդույթներին, պահենք ու փայփայենք մեր արժեքները...»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր