3199 դիտում
13:35 22-12-2019
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է նախկինում հաստատված երկարաժամկետ ծրագիրը.Արտակ Զաքարյան
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը: Այս մասին իր էջում գրել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց (հրապարակելով ՖԲ իր էջում) ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Սա կարևոր համալրում է:
Տարիներ շարունակ, մեր զինված ուժերն ինտենսիվ կերպով համալրվել են տարբեր նշանակության սպառազինությամբ և տեխնիկայով:
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը:
Բնականաբար հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու: Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո, մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ:
P.S.
Տոռ-Մ2ՄԿ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը օդային թիրախները հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
13:16 03-03-2023
Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան
865 դիտում
10:36 13-01-2024
Գլոբալ տաքացումը անշեղորեն շարունակվում է 2024 թվականին՝ 2023-ի ռեկորդային ցուցանիշից հետո
Այս բաժնից
301 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
430 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7429 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար