211652_close_icon
views-count40022 դիտում article-date 10:58 22-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. սրբապիղծների ձեռքը հասավ նաև հայտնի ու ճանաչված փաստաբան, երջանկահիշատակ Ռուբեն Ռշտունու գերեզմանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևանում հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել։ Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին, այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր երջանկահիշատակ հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն սրբապղծված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ռշտունին, ով նույնպես փաստաբան է, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի ավագ հետաքննիչ Մեջլումյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր