211652_close_icon
views-count2361 դիտում article-date 10:29 21-12-2019

Ում դեմ են աշխատում վարչապետի արդարացումները․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը սկսել է արդա­րացումներ հորինել իր ասածնե­րի ու արածների համար: Բայց այն­պես է ստացվել, որ դրանք աշխա­տում են ոչ թե իր օգտին, այլ իր դեմ: Պատճառները պարզ են. վարչա­պետի ասածներն ու արածները շատ դեպքերում պարզապես չեն համընկ­նում: Ավելին՝ երբեմն կապ չունեն իրականության հետ: Ու, երբ իրակա­նության հետ կապ չունեցող փաստե­րով փորձ է արվում հիմնավորումներ տալ այս կամ այն երևույթին, դա հե­տո շուռ է գալիս նրա դեմ: Այնպես, ինչպես դստեր ավտոմե­քենայի պատմությունը: Ոչինչ, որ վարչապետը՝ անվտանգության նկա­տառումներով, արդարացնում է ավ­տոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմ­նավորումներ է բերում դրա ձեռքբեր­ման վերաբերյալ՝ փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա: «Կարևոր նորություն ՊՊԾ արխի­վից. «վարչապետի դստեր ավտոմե­քենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտեն­ցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ով­քեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչա­պետի ասածները փաստերով չեն հիմնավորվում: ՊՊԾ-ն 2018 թ. ապ­րիլին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել: Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր: Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վար­չապետի ընտանիքին: Գուցե անվտանգության առումով այդպես է պետք: Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են՝ տեղին չեն: Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավ­տոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապ­ված: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր