ՀՀ կենտրոնական բանկը թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ է սահմանել
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.81 դրամով և կազմել 478.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 531.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 7.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.57 դրամով և կազմել 623.58 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 52.27 դրամով և կազմել 22710.62 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.40 դրամով և կազմել 260.53 դրամ: Պլատինի գինն աճել է 101.06 դրամով և կազմել 14348.89 դրամ: