ՀՀ կենտրոնական բանկը թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ է սահմանել
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 475.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.61 դրամով և կազմել 530.33 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.54 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով և կազմել 592.01 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 164.66 դրամով և կազմել 21670.28 դրամ: Արծաթի գինն աճել է 0.01 դրամով և կազմել 253.03 դրամ: Պլատինի գինն աճել է 62.05 դրամով և կազմել 13359.34 դրամ: