211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:18 20-12-2019

Երեխաներն իմ փոքրիկ մուսաներն են․ լույս է տեսել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի նոր մանկական գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հյուրընկալվել էր «Զանգակ» հրատարակչությունում՝ ներկայացնելու իր նոր գիրքը և հանդիպելու փոքրիկ ընթերցողների հետ։ «Կախարդական կոճակներ» ստեղծագործությունը 2005 թվականին Երևանում տպագրված «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Հեքիաթն ութամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին է, ով ցանկանում է ամբողջ աշխարհը փրկել խնդիրներից։ «Մեր փոքրիկները, կարծում եմ, այս նույն բնավորությունն ունեն։ Մեր հայ փոքրիկները ցանկանում եմ փրկել աշխարհը, որպեսզի այն լինի խաղաղ, մաքուր, բնությունը՝ չաղտոտված, մարդիկ ապրեն հաշտ ու համերաշխ։ Սա է մեր փոքրիկների սկզբունքը, և ես հենց դա եմ հաղորդել իմ գրքում՝ փորձելով այդ ներշնչանքը տալ փոքրիկ ընթերցողին»,- լրագրողների հետ զրույցում նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Գրքում ներկայացվում է նաև, թե որքան կարևոր է ընտանիքը երեխաների կյանքում։ «Ընտանիքի ամրությունը, երեխաների կապվածությունն իրենց ընտանիքի անդամներին կարևոր է, և ես ուզում եմ ներշնչել մեր երեխաներին, թե ինչքան կարևոր է ընտանիքը յուրաքանչյուր փոքրիկի կյանքում»,- ընդգծել է Նունե Սարգսյանը։ Հանրապետության նախագահի տիկինը, ով վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան, երեխաներին համարում է իր փոքրիկ մուսաները։ «Երեխաներն իմ մտքերի աղբյուրն են։ Ես նրանցից սովորում եմ, նրանցից քաղում եմ գաղափարներ։ Փոքրերը դեռ մաքուր են ու անարատ, և նրանց մտքերն ու արտահայտած գաղափարները շատ մոտ են բնությանը։ Երբեք չեմ խուսափում նրանց հետ շփվել և զրուցել»,- ասել է Նունե Սարգսյանը։ «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը մեկնարկել է այս տարի, և սա արդեն երրորդ հրատարակված գիրքն է։ Միջոցառման շրջանակում «Կախարդական կոճակներ»-ից մի հատված է բեմադրվել: Հերոսների կերպարները մարմնավորել են Երևանի թիվ 32 գրադարանի փոքրիկ ընթերցողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր