211652_close_icon
views-count2855 դիտում article-date 21:45 19-12-2019

Օբամեյանգը հոգնել է և ցանկանում է հեռանալ «Արսենալից»

«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետան «Արսենալը» գլխավորելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ ունենալ որոշ խաղացողների հարցում: Մանսավորապես, հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ակտիվորեն ցանկանում է հեռանալ «Արսենալից»: 30-ամյա գաբոնցին մտադիր է տեղափոխվել ակումբ, որտեղ՝ նրա կարծիքով, կարող է ավելի արագ և արդյունավետ պայքարել լուրջ տիտղոսների համար, նա չի ցանկանում միջնաժամկետ նախագծի մասնիկ: Ակումբում իրենց հեռանկարների մասին են մտածում նաև Ալեքսանդր Լյակազետն ու Գրանիտ Ջական, և նման տրամադրվածություններ ունւ թիմի կազմի կեսը: Դա կապված չէ Արտետայի նշանակման հետ, ավելի շուտ՝ ակումբի զարգացման և ռազմավարության հստակ ծրագրի բացակայության հետ: Արտետայի համար ևս մեկ խնդիր կլինի տրանսֆերների համար խոշոր միջոցների բացակայությունը: Այդ կապակցությամբ Օբամեյանգի պես խաղացողների վաճառքը ապագայում կարող է անհրաժեշտություն դառնալ:

Նմանատիպ նյութեր