Լյակազետը ցանկանում է հեռանալ «Արսենալից»
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը քննարկում է թիմից հեռանալու հավանականությունը:
Ֆրանսիացին դժգոհ է իր խաղային պրակտիկայից. ԱՊԼ-ի մեկնարկային երեք խաղերում հարձակվողը միայն փոխարինման է դուրս եկել:
Եվրոպական մի քանի ակումբ հետևում են Լյակազետի շուրջ ծավալվող զարգացումներին: Սակայն «Արսենալը» մտադիր չէ բաց թողնել նրան, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանն այլևս փակ է: