211652_close_icon
views-count696 դիտում article-date 20:37 19-12-2019

Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը գոհ են համատեղ ծրագրերի ընթացքից

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական (ՄԱԶԾ) ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են համատեղ իարկանացվող ծրագրերի ընթացքը, ամփոփել անցնող տարվա համագործակցության արդյունքները՝ երկուստեք գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի որակից։ «Դեկտեմբերի 20-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում ներկայացվելու են Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովում (COP25) արծարծված խնդիրներն ու համաժողովի արդյունքները։ Կլոր սեղան-քննարկմանը ելույթ կունենա նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր