211652_close_icon
views-count563 դիտում article-date 17:21 19-12-2019

Գողության համար հետախուզվողը բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներից ստացած տեղեկություններն իրացնելով՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած 44-ամյա Տիգրան Պ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր