2026 դիտում
09:37 19-12-2019
Վրաստանում քրգործ են հարուցել պատգամավոր Մկոյանի դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել այդ երկրի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանի դեմ:
Մկոյանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ է և մեկն է մեծամասնական ընտրակարգով ընտրված այն պատգամավորներից, ով դեմ էր քվեարկել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու օրենսդրական նախաձեռնությանը:
Մկոյանը մշտապես ֆինանսավորել է իշխող կուսակցության քարոզարշավները և թեկնածուներին: Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ նա իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական հիմնադրամ էր փոխանցել 140 հազար լարի՝ 50 հազար դոլարից ավելի: Եվ հիմա առավել քան զարմանալի է, որ քաղաքական ու ֆինանսական առումով իշխանությանը ամեն կերպ ծառայած պատգամավորը մեղադրվում է բենզինի մատակարարման ինչ-որ մրցույթում ոչ արդարացի հաղթելու մեջ: Ի վերջո, այդ ծառայություններն իրենց գինը պետք է ունենա՞ն, թե՞ ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4969 դիտում
15:51 07-10-2019
Ծեծկռտուք Ախալքալաքում. պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել. Armtimes.com
4608 դիտում
23:34 22-06-2019
Վրաստանում քրգործ են հարուցել ռուս լրագրողների վրա հարձակվելու փաստի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1411 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2023 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»