211652_close_icon
views-count11577 դիտում article-date 09:40 18-12-2019

Երևանի նորակառույց շենքը միջազգային մրցանակ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. News.am

[url=https://news.am/arm/news/550255.html?fbclid=IwAR1H8PPSQyUmGDhcrsuIdQyRPsvkfwIvfnRJ-DiTCfk3z084jueeYcsCkIQ]News.am[/url]-ը գրում է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի շենքում տեղի ունեցավ «Նախագծողների եւ հետազոտողների ազգային ասոցիացիայի» «NOPRIZ 2019» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցում էին նորակառույց 550 շենքերի նախագծեր Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հարավային Օսիայից եւ Սերբիայից։ Մրցութայի շրջանակներում պարգեւատրվեցին 19 անվանակարգերում ներկայացված նախագծերը՝ մասնավորապես «Էկոնոմ դասի բնակելի նշանակության լավագույն համալիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի, Սասնա Ծռեր փողոցի վրա գտնվող «Դավթաշեն-2» համալիրը, որը կառուցվել է «Ռենշին» ներդրումային ընկերության կողմից, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի հեղինակած նախագծով։ Մրցույթի հանձնաժողովում ընգրկված էին Նախագծողների եւ հետազոտողների ազգային ասոցիացիայի նախագահ ակադեմիկոս Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը, ինչպես նաեւ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոսներ: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/550255.html?fbclid=IwAR1H8PPSQyUmGDhcrsuIdQyRPsvkfwIvfnRJ-DiTCfk3z084jueeYcsCkIQ]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր