211652_close_icon
views-count4062 դիտում article-date 21:43 17-12-2019

Արթուր Ալեքսանյան․ Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։ [b]-Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։ [/b] -Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ կազմ հավաքած մրցաշարի և դարձա հաղթող, իսկ հետո հանդես եկա Եվրոպական խաղերում։ Լավ մարզավիճակում էի, ինչը թույլ տվեց դառնալ չեմպիոն: Այնուհետև լավ մարզավիճակում մասնակցեցի աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր: Սկզբում գոտեմարտերը լավ էին ընթանում, բայց երրորդ գոտեմարտում ստացա կողոսկրի վնասվածք և հետագայում այդպես գոտեմարտեցի մինչև եզրափակիչ, որին չկարողացա մասնակցել։ Եթե վնասվածքս չխանգարեր, կարող էին 4-րդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում։ [b] -Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը ցանկանում էիր գոտեմարտել։ [/b] -Այո, մինչև վերջին վայրկյանը ուզում էի ու պատրաստ էի գոտեմարտել, բայց թույլ չտվեցին, քանի որ կոտրված կողոսկրը կարող էր վնասել այլ օրգանների ու լինեին ավելի լուրջ հետևանքներ։ [b] -Այս պահին ինչպե՞ս ես զգում քեզ։ [/b] -Հիմա ինձ լավ եմ զգում, այս հավաքից սկսել եմ գորգային աշխատանքները, մինչև այս միայն ֆիզիկական մարզումներ էի անցկացնում։ Պատրաստվում եմ հունվարին կայանալիք միջազգային մրցաշարին: [b]-Փետրվարին կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Կտեսնե՞նք քեզ ԵԱ-ում: [/b] -Ցանկություն ունեմ մասնակցել, բայց ավելի պարզ կլինի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարից հետո: Եթե այնտեղ հին վնասվածքները չխանգարեն, ուրմեն կմասնակցեմ։ [b] -Այս տարի դարձար UNICEF-ի բարի կամքի դեսպան։ Ինչպե՞ս ստացվեց դա: [/b] -Ստացա առաջարկ և միանգամից ընդունեցի: Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ կազմակերպության բարի կամքի դեսպանը։ [b] -Կհասցնե՞ս մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը վերադառնալ լավագույն մարզավիճակիդ։ [/b] -Իմ հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է, բայց մինչև այդ կարևոր է, որ վնասվածք չստանամ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ [b] -Շատերը կարծում են, որ հիմնական մրցակիցներիցդ մեկը՝ Մուսա Եվլոևը, այս պահին շատ ավելի լավ մարզավիճակում է։ [/b] -Այո, նա լավ ըմբիշ է, լավ մարզավիճակում է, բայց ես էլ վատ չեմ զգում ինձ, իսկ ԱԱ-ի ժամանակ տեսանք, թե ում հաղթեցի եզրափակիչի ճանապարհին, իսկ նա՝ ում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհանդիպեմ նրան, և շատ հարցեր կստանան պատասխաններ։

Նմանատիպ նյութեր