211652_close_icon
views-count6118 դիտում article-date 22:41 17-12-2019

«Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի». Հայտարարություն

Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պետռեգիստրից անհիմն հանելու հարցով դեկտեմբերի 19-ի դատական նիստի նախօրեին նախկին զորահրամանատարի համակիրները պահանջում են դատարանի արդար որոշում եւ Արցախի իշխանությունների գործողությունների անօրինության ճանաչում: Անհանդուրժողականության ալիքը բարձրացել է դատարանի աշխատակիցների ներքին խոհանոցային այն խոսակցություններից, թե դատական համակարգի վրա ճնշումների պատճառով դատարանը ստիպված կլինի որոշում կայացնել ոչ հօգուտ Ս. Բաբայանի: Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունների անօրեն գործողությունները պարզ դարձան 2019 թվականի փետրվարին, երբ Ս. Բաբայանը հայտարարեց 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում ԱՀ իշխանությունների թելադրանքով ոստիկանությունը, առանց իրավական հիմնավորման, Ս. Բաբյանին հանել է հաշվառումից՝ զրկելով նրան քաղաքացիությունից: Սա իր հերթին անհնար է դարձրել Ս. Բաբայանի առաջադրումը նախագահական ընտրություններին, քանի որ, ըստ օրենքի, ԱՀ նախագահ կարող է դառնալ միայն Արցախի քաղաքացին: «Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ցուցաբերել զսպվածություն, չհավատալ տարաբնույթ ասեկոսեների եւ սպասել դատարանի որոշմանը: Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ Արցախի ներկայիս իշխանությունները արժանապատվություն կցուցաբերեն եւ չեն գնա Սահմանադրության, օրենքի ու սեփական ժողովրդի դեմ հերթական հանցագործությանը»,- իրավիճակը մեկնաբանում է Ս. Բաբայանը»:

Նմանատիպ նյութեր