3670 դիտում
18:20 12-02-2020
Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում
Փետրվարի 11-ին «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարությունը հանդիպել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, որից հետո տարածել է հայտարարություն, որը իրականությանը չի համապատասխանում և հերքվել է կոլեկտիվի կողմից:
Այս մասին [url=https://artsakhpress.am/arm/news/121056/samvel-babayani-grasenyaky-kexts-haytararutyun-e-taratsel-parzabanum.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը՝ նշելով, որ դպրոցի ֆեյսբուքյան էջի միջոցով ապատեղեկատվության հերքում են տարածել՝ նշելով, որ վերը նշված հայտարարությունը կանխակալ սխալ է պարունակում:
Հերքման մեջ մասնավորապես ասված է. «Դպրոցի բազմանդամ և բազմակարծիք կոլեկտիվին վերագրվող միտքը իրականում մեկ ուսուցչուհու կարծիք է: Խնդրում ենք շտկել թյուրըմբռնման տեղիք տվող վերոհիշյալ մեկնաբանությունը և հերքել այն»:
Տեղեկացնենք, որ «Միասնական Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվին վերագրվել է այն դիրքորոշումը, թե իբր Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ նրանք միասնական կարծիք են արտահայտել՝ ասելով. «Մեր երկրին պետք է այնպիսի իշխանություն, որը կունենա քաղաքական հեռատեսություն, սառը դատողություն, տղամարդու խոսք: Այս բոլոր հատկանիշները տեսնում ենք Սամվել Բաբայանի մեջ»:
Նմանատիպ նյութեր
2941 դիտում
23:49 03-04-2019
Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է. Սամվել Բաբայանի գրասենյակը կրկին կոչ է անում
39924 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
2490 դիտում
15:04 17-03-2019
Սամվել Բաբայանի գրասենյակը հակադարձում է Վահրամ Աթանեսյանի գրառմանը
Այս բաժնից
424 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
424 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ